13 04 2020

Հազարավոր քաղաքացիներ ձմռանը գազ կամ էլեկտրաէներգիա չեն օգտագործում. Գևորգ Պապոյան

Հազարավոր քաղաքացիներ ձմռանը գազ կամ էլեկտրաէներգիա չեն օգտագործում. Գևորգ Պապոյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կառավարության՝ փետրվար ամսվա գազի՝ 10 000 և էլեկտրաէներգիայի 5000 դրամ վճարների 50 տոկոսը փոխհատուցելու կառավարության ծրագրին:

«ՀՀ գյուղաբնակ և քաղաքաբնակ հարյուր հազարավոր քաղաքացիներ ձմռանը ոչ թե գազ կամ էլեկտրաէներգիա են օգտագործում, այլ փայտ և աթար, և այս մարդիկ, այո՛, օգտագործում են 10 հզ դրամից քիչ գազ և 5 հզ. դրամից քիչ էլեկտրաէներգիա։ Բացի այդ, այս քաղաքացիների զգալի մասը սոցիալապես խոցելի խմբերում են և նրանց համար 5 կամ 7 հազար դրամի աջակցությունը ևս կարևոր է։

Ահա թե որտեղից է առաջացել աջակցության 11-րդ ծրագրի 220,000 շահառուների թիվը, իսկ այդ ընտանիքներում ապրում է մինչև 600000 մարդ»,-գրել է Պապոյանը։

Հիշեցնենք, որ կառավարության արտահերթ նիստում այսօր որոշվել է կիսով չափ փոխհատուցել այն քաղաքացիների գազի և էլեկտրաէներգիայի վճարները, որոնք չեն գերազանցում գազի դեպքում 10 000, էլեկտրաէներգիայի դեպքում՝ 5000 դրամը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ