Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վիրուսի տարածման այս տեմպերի պայմաններում, անազատության մեջ վտանգված է Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի հերոս, 66-ամյա Ռոբերտ Քոչարյանի կյանքը:
Մինչ ամբողջ աշխարհը լցված է խոցելի խմբերին պաշտպանելու մարդասիրական կոչերով, մեր եկրի վարչապետի աթոռին հայտնված քինախնդիրը ճիշտ հակառակն է անում, ցուցադրելով իր մարդատյացությունը, օրհասական պահերին առիթից օգտվելու իր բացառիկ «շնորհը», պատերազմում ավար անողի հոգեբանությունը: Բոլորս, միավորված պետք է ամեն ինչ անենք, որպեսզի չվտանգվի ՀՀ երկրորդ նախագահի կյանքը:
Պե´տք է անենք, որովհետև Հայ ենք՝ քրիստոնյա, մարդասեր, դժվարին պահերին՝ բռունցքված և հաղթող»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը