Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Առողջություն մաղթելու փոխարեն...
Ա՜յ ընկերներ, արդեն հայտնի դատավոր Աննա Դանիբեկյանին առողջություն մաղթելու փոխարեն, մի գլուխ հայհոյում , քննադատում ու հեգնում եք: Բա եղա՞վ...
Ախր հասկացեք, եթե նա քթի վիրահատության առթիվ մեկ ամսից ավել անհետացել ու անտեր է թողել իր բաժին արդարադատությունը, բա որ՝ Աստված չանի՝ հանկարծ մի ավելի կարևոր կենսական օրգան վիրահատի, ինչքա՞ն ժամանակ եք որոնելու անհետ կորածին...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը