10 04 2020

Իշխանությունների ծրագիրը մեկ օրվա ընթացքում կյանքի է կոչվել՝ առանց կառուցապատման հետևանքով խցանումների առաջացման

Իշխանությունների ծրագիրը մեկ օրվա ընթացքում կյանքի է կոչվել՝ առանց կառուցապատման հետևանքով խցանումների առաջացման

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում անդրադարձել է Երևանի Գարեգին Նժդեհ և Արշակունյաց փողոցների հանգույցում քաղաքային իշխանության կողմից ժամանակին ներկայացված կառուցապատմանն ու արված գծանշմանը: Խաժակյանի գրառումը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ձախ նկարի պրոյեկտը նախատեսվածն էր հնգամյա զարգացման ծրագրով, որի վրա պետք է ծախսվեին միլիոնավոր դրամներ։ Աջ նկարն արդեն իրականություն է, որը հնարավոր դարձավ ձախ կողմինը հնգամյա զարգացման ծրագրից հանելու արդյունքում։

Իշխանությունների այս մտահղացումը մի քանի անգամ ավելի մատչելի է և կյանքի է կոչվել մեկ օրվա ընթացքում՝ առանց կառուցապատման հետևանքով խցանումների առաջացման։

Նոր լուծումն ունի նաև խցանումների վերացման երաշխիքային ժամկետ՝ մինչև մայիս ամիսը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ