08 04 2020

Ոստիկանության գործողությունները քաղաքական ենթատեքստում դիտարկելը դուրս է ողջամտության սահմաններից. Լևոն Մնացականյան

Ոստիկանության գործողությունները քաղաքական ենթատեքստում դիտարկելը դուրս է ողջամտության սահմաններից. Լևոն Մնացականյան

Արցախի Հանրապետության ոստիկանությունը իր գործունեությունը իրականացնում է ԱՀ Սահմանադրության եւ օրենքներին համապատասխան, եւ բացառություն չէ մարտի 31-ին անցկացված համապետական ընտրությունների ժամանակ ոստիկանության իրակացրած ծառայությունը: Այս մասին «Արցախպրես»-ի  հետ զրույցում ասել է Արցախի ոստիկանության պետ Լեւոն Մնացականյանը՝ պատասխանելով օրերս «Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանի հրապարակային այն պնդումներին, թե իբր քաղաքական նախատրամադրություններից ելնելով ոստիկանությունը պատշաճ կերպով չի հետեւել ընտրությունների ընթացքին:

«Ոստիկանությունն ապաքաղաքականացված մարմին է եւ իրավախախտումները նախականխելը, կանխելը ու խափանելը, ինչպես նաեւ վարույթ պահանջող իրավախախտումների շրջանակներում ոստիկանության իրականացրած գործողությունները քաղաքական ենթատեքստում դիտարկելը դուրս է տրամաբանության եւ ողջամտության սահմաններից»,-ասել է Լ. Մնացականյանը:

Անդրադառնալով նույն անձի կողմից այն հայտարարությանը, թե իբր նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի հետ ունի վատ հարաբերություններ՝ Մնացականյանը նշել է, որ Ա. Հարությունյանը եղել է իր մարտական ընկերը, ունեն անցած ճանապարհ, մարդկային ջերմ հարաբերություններ, սակայն այդ ամենը որեւէ կերպ չի կարող առնչություն ունենալ քաղաքական գործընթացների հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ