Նիկոլին օգնության է հասնում առաջին նախագահը
Իշխանության դժնդակ օրերը սկսված են և դա ավետեց առաջին նախագահը:
Նա յուրօրինակ օգնության ձեռք մեկնեց Փաշինյանին այս բարդ`կարելի է ասել ճգնաժամային վիճակում:Նախանձելի չի Նիկոլի վիճակը:
Առաջին նախագահի այս դեմարշը պատասխանեց մի քանի հարցերի
1. Նիկոլը օգտվում է ԼՏՊ-ի աջակցությունից և շատ նիկոլականներ պետք է այս բացահայտ փաստից հետևություններ անեն:
2. 2-րդ և 3-րդ նախագահները բացահայտ թիրախավորվեցին առաջին նախագահի կողմից,ինչը Նիկոլի քաղաքական գործունեության ողջ իմաստն է:
3. Չգիտես ինչու առաջին նախագահը չխոսեց Նիկոլի այլանդակ ֆեյքերի,նրանց հայհոյանքների և ատելության քարոզի մասին,չխոսեց նրանց լրատվամիջոցների մասին,այլ հիշատակեց միակողմանի բաներ:
4. Ապրիլյանի մասով էլ արդեն պարզ է,որ այդ ժամանակավոր կառույցը կորոնավիրուսի հետ միասին հեռանալու է ասպարեզից,դրա համար սա կմատուցվի,որպես առաջին նախագահի հորդոր և այն կփակվի շուտով,հատկապես որ Սերժ Սարգսյանը պատրաստ է գնալ այդ հանձնաժողով հանդիպման:
Կարճ ասած Նիկոլի համար առաջին նախագահի հայտնվելը վատ նշան էր:
Հ.Գ Պատերազմական վիճակ այսօր միայն ֆեյսբուքում է:
Պետք չի մարդկանց պատերազմով վախեցնել,այն էլ այս մեկուսացված օրերին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը