Ֆեյսբուքում քաղաքացիների հարցերին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Ուզում եմ ակնարկել մի նորության մասին, որն իրականում գաղտնիք է: Մի քանի օր առաջ ինձ ցուցադրվել է Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի արտադրանքի մի նմուշ, որի գոյությունը վկայում է, որ Հայաստանում ռազմաարդյունաբերական համալիրը նոր մակարդակի է դուրս գալիս:
Այդ նմուշի ամենակարեւոր առանձնահատկությունը ոչ միայն այն է, որ ինքը գերժամանակակից արտադրանք է, այլ ինքը զրոյից հավաքվել է Հայաստանում: Միայն այդ արտադրանքի գյությունը վկայում է, որ ՀՀ-ում կան պրոֆեսիոնալներ, կամ մասնագետներ, որոնք կարող են զրոյից ռազմական նշանակության արտադրանք թողարկել: Դա տեսնելով մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ մենք պետպատվեր կիջեցնենք այդ արտադրանքի համար, որպեսզի արտադրությունը նորմալ ընթացքով շարունակվի: նաեւ պայմանավորվեցիքն, որ ջանքեր կգործադրենք միջազգային շուկա դուրս գալու ուղղությամբ:
Ես ընդամենը երեք օր առաջ սեփական աչքերով տեսել եմ մի բան, որին նույնիսկ մի քիչ հեշտ չէր հավատալ»,-ասաց Փաշինյանը՝ եզրափակելով, որ դա արդեն փորձարկված նմուշ է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը