Ապրիլի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկվել են կորոնավիրուսի վարակի տարածման դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները։ Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում մեծ երախտագիտություն է հայտնել՝ ռուսական կողմի ցուցաբերած աջակցության համար։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը
Կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության ակտուալ որոշ հարցերի, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության ուղղությամբ համագործակցությանը։
Համաձայնեցվել է առաջիկա կոնտակտների գրաֆիկը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը