06 04 2020

Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Պուտինին՝ աջակցության համար

Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Պուտինին՝ աջակցության համար

Ապրիլի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկվել են կորոնավիրուսի վարակի տարածման դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները։ Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում մեծ երախտագիտություն է հայտնել՝ ռուսական կողմի ցուցաբերած աջակցության համար։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը

Կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության ակտուալ որոշ հարցերի, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության ուղղությամբ համագործակցությանը։

Համաձայնեցվել է առաջիկա կոնտակտների գրաֆիկը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ