06 04 2020

Ջոնի Բրջոնի օգտատիրոջ ակտիվությունն ուղղորդված է իշխանությունների կողմից. «Մեդիա պաշտպան»

Ջոնի Բրջոնի օգտատիրոջ ակտիվությունն ուղղորդված է իշխանությունների կողմից. «Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ապրիլի 5-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը:
Ըստ ֆեյսբուքյան օգտատերերի և լրատվականների, վերջերս համացանցում հայտնի դարձած Ջոնի Բրջոնի օգտատիրոջ ակտիվությունն ուղղորդված է իշխանությունների կողմից, որպեսզի հասարակության ուշադրությունը շեղեն առողջապահության, ավիացիոն և տնտեսական խնդիրներից, որոնք պարբերաբար բարձրաձայնվում են։ Վերջին օրերին, կարանտինի պայմաններում մարդիկ անընդհատ բարձրաձայնում են առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի և քաղավիացիայի հետ կապված խնդիրների մասին։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ապրիլի 5-ին առանձնացրել է նաև ԶԼՄ-ներում հայտնված կորոնավիրուսի մասին հոդվածները: Օրվա մշտադիտարկման արդյունքում առանձնացված հոդվածները ստուգվել են և հեռացված հրապարակումներ չեն նկատվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ