05 04 2020

Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար Նյու Յորք զորքեր կմտցվեն․ Թրամփ

Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար Նյու Յորք զորքեր կմտցվեն․ Թրամփ

ԱՄՆ իշխանությունները Նյու Յորք զորքեր են մտցնելու կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար։ Այս մասին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում տալով CNBC-ին։

Ընդհանուր հաշվով քաղաք կուղարկվի հազար ռազմական ծառայող, նշել է նախագահը, քանի որ Նյու Յորքում կորոնավիրուսի վարակի հետ կապված ամենածանր իրավիճակներից մեկն է ստեղծվել։ Թրամփը նաև հայտնել է Նյու Յորք թոքերի արհեստական շնչառության սարքեր ուղարկելու մասին։ Այժմ պահեստներում կան այդպիսի 10 000 սարքեր, ասել է Թրամփը։
 

ԱՄՆ նախագահը նաև հաղորդել է, որ հազարավոր ռազմական ծառայողներ ուղարկվելու են նաև այլ նահանգներին օգնելու։ Թրամփի խոսքով՝ զինվորականների թվում կլինեն ռազմական բժիշկներ և բուժքույրեր։

Նշենք, որ նման քայլի են դիմել և զորքերին կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավել են նաև Ֆրանսիան, Մոլդովան և այլ երկրներ։ 




 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ