Հոգեբան Միհրդատ Մադաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
"Սոված սատկենք մենակ թե Քոչարյանը նստի"
Այս գրառումս նվիրվում է 50 եվրոյով Եվրոպա գնացողներին, շոումեն Փաշինյանին և այս պոպուլիստական փաստից բոլոր այն "մատաղ հորթի խանդավառությամբ" ոգևորված անհայրենիք և անմիտ մարդկանց, ովքեր մինչ այսօր դեռ գոռում են #թողեք_աշխատեն )))))
Աշխատեցին՝ Միջազգային ավիացիոն կազմակերպությունը լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղավիացիայի պետական կոմիտեին։
Իհարկե հասկանում եմ, որ ուղեղ է պետք հասկանալու համար, թե ինչ է նշանակում դա շրջափակման մեջ գտնվող երկրի համար։ Բայց դե ոչինչ, շուտով Քաջ Նազարը "լայվ" կմտնի ու կասի որ դա այս իշխանության ամենամեծ ձեռքբերումն է ու բազմաթիվ լոսանջելեսաբնակ և սամարաբնակ հայրենասերներ, հարկեր վճարելով այլ պետությանը, կգոռան՝ ԱՅՈ։ Մենք պետք է անկախ լինենք և թքած ունենանք Միջազգային ավիացիոն կազմակերպության վրա։
Բայց այս ամենը անկարևոր բաներ են, կարևորը՝ Ռոբերտ Քոչարյանը բանտում մնա։ Ախր նա է մեղավոր, որ "խեղճ" Տաթև Ռևազյանը փախուստի դիմի...
Էէէէ Ձեր մասին է ասած՝ «Ինադ արեց էլերին, քամակը տվեց գելերին»
P.S. Միջազգային ավիացիոն կազմակերպությունը Հայաստանը ստուգել էր նաև 2015-ին, որի արդյունքնում բավականին բարձր գնահատական էին տվել՝ 100 բալից 80»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը