04 04 2020

«Սոված սատկենք մենակ թե Քոչարյանը նստի»․ Միհրդատ Մադաթյան

«Սոված սատկենք մենակ թե Քոչարյանը նստի»․ Միհրդատ Մադաթյան

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

"Սոված սատկենք մենակ թե Քոչարյանը նստի"

Այս գրառումս նվիրվում է 50 եվրոյով Եվրոպա գնացողներին, շոումեն Փաշինյանին և այս պոպուլիստական փաստից բոլոր այն "մատաղ հորթի խանդավառությամբ" ոգևորված անհայրենիք և անմիտ մարդկանց, ովքեր մինչ այսօր դեռ գոռում են #թողեք_աշխատեն )))))

Աշխատեցին՝ Միջազգային ավիացիոն կազմակերպությունը լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղավիացիայի պետական կոմիտեին։

Իհարկե հասկանում եմ, որ ուղեղ է պետք հասկանալու համար, թե ինչ է նշանակում դա շրջափակման մեջ գտնվող երկրի համար։ Բայց դե ոչինչ, շուտով Քաջ Նազարը "լայվ" կմտնի ու կասի որ դա այս իշխանության ամենամեծ ձեռքբերումն է ու բազմաթիվ լոսանջելեսաբնակ և սամարաբնակ հայրենասերներ, հարկեր վճարելով այլ պետությանը, կգոռան՝ ԱՅՈ։ Մենք պետք է անկախ լինենք և թքած ունենանք Միջազգային ավիացիոն կազմակերպության վրա։

Բայց այս ամենը անկարևոր բաներ են, կարևորը՝ Ռոբերտ Քոչարյանը բանտում մնա։ Ախր նա է մեղավոր, որ "խեղճ" Տաթև Ռևազյանը փախուստի դիմի...

Էէէէ Ձեր մասին է ասած՝ «Ինադ արեց էլերին, քամակը տվեց գելերին»

P.S. Միջազգային ավիացիոն կազմակերպությունը Հայաստանը ստուգել էր նաև 2015-ին, որի արդյունքնում բավականին բարձր գնահատական էին տվել՝ 100 բալից 80»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ