03 04 2020

Թորոսյանը կորոնավիրուսի արագ տարածվելու հիմնական պատասխանատուներից է. Սամսոնյան

Թորոսյանը կորոնավիրուսի արագ տարածվելու հիմնական պատասխանատուներից է. Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Միջին վիճակագրական ընտանիքների երեխաների և Արսեն Թորոսյանի երեխաների տարբերությունը
#աղքատների_փողերը_լափողները

Ինչպես երեկ խոստացել էի հերթով ձեր դատին եմ հանձնում ձեր/մեր բոլորիս ընտանիքներից ահռելի մեծ չափերի փողեր լափած պաշտոնյաների անուններն ու լափածի չափերը: Այսօր հերթը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանինն է:
 

Արսեն Թորոսյանն անցած տարվա ընթացքում պետական բյուջեից ստացել է 15.000.000 դրամ (շուրջ 30.000$) պարգևավճար: Իր կողմից կատարվող թալանը հիմնավորելու և մյուս աշխատակիցների ձայները կտրելու համար էլ Թորոսյանը 65.000.000 (շուրջ 130.000$) է հատկացրել նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներին: Սա այն դեպքում, երբ Հայաստանում աղքատությունը բնակչության գրեթե կեսի դռներին չոքած է, այն դեպքում, երբ բազմաթիվ ընտանիքներ այս օրերին սկսում են տարրական պարենային խնդիրների առաջ կանգնել: Արսեն Թորոսյանը լավ հայր է իր երեխաների համար, քանի որ նրանց լավ է պահում, բայց նա այդ ամենն անում է այլ երեխաներից բացահայտ թալանելով:
 

Արսեն Թորոսյանը նաև կորոնավիրուսի համավարակի` Հայաստան ներթափանցելու և այսպիսի արագ տեմպերով տարածվելու հիմնական պատասխանատուներից է:
 

Դեմքով ճանաչեք ձեր աղքատ գրպանից տասնյակ հազարավոր դոլարներ թալանած տականքներին և պատրաստ եղեք, որ մոտ ապագայում բոլորով նրանցից ետ ենք ստանալու ձեր երեխաների փողերը:
#աղքատների_փողերը_բկներիդ_ա_կանգնելու
#չեք_մարսելու_չենք_թողնելու
#փողոցով_չեք_կարողանալու_քայլել»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ