03 04 2020

Նախնական կալանքի տակ գտնվող 2 անձ ազատ է արձակվել. դատախազություն

Նախնական կալանքի տակ գտնվող 2 անձ ազատ է արձակվել. դատախազություն

Կորոնավիրուսով պայմանավորված՝ նախնական կալանքի տակ գտնվող 2 անձ ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Կորոնավիրուսի համավարակով պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով՝ նախաքննության փուլում գտնվող երկու գործով արդեն իսկ դատախազների նախաձեռնությամբ նախնական կալանքի տակ գտնվող երկու անձ ազատ է արձակվել. նրանց նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Գործընթացը շարունակվում է»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ