Ապրիլյանից հետո բազմաթիվ մարդիկ, որոնք որևէ ունակություն չունեն հասկանալու, թե ինչ է նշանակում հետախուզական ինֆորմացիա, սկսեցին խոսել այն մասին, որ իրենք իբր թե գիտեին պատերազմի մոտալուտ վտանգի մասին։ Այս մասին ապրիլի 2-ին Ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցի օրը, «5-րդ ալիք»-ի ցուցադրած «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն նրա որակմամբ, դրանք անպատասխանատու մարդկանց հայտարարություններ են։
«Մարդիկ լավ չեն կարողանում հասկանալ, թե ինչ է նշանակում 116 կմ շփման գիծ ունեցող հրամանատարի համար ընդհանրական զեկույցը, թե հնարավոր է երբևէ ռազմական գործողություն, ես նկատի ունեմ զուտ պաշտպանական բանակի շփման հատվածում։ Իսկ եթե նաև ընդհանուր մեր ԶՈՒ պատասխանատվության ոլորտի մասին խոսենք, ապա դրանք հարյուրավոր կիլոմետրեր են։ Ես հայտարարել եմ, հայտարարում եմ, որ մենք հստակ տեղեկություններ չունեինք ոչ ռազմական գործողությունների սկզբի, ոչ էլ առավել ևս մոտավոր ժամկետների մասին»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը