ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մինչև ապրիլի 30-ը բոլոր օրերը կլինեն ոչ աշխատանքային։ Հայտարարությունը Պուտինն արել է հեռուստաուղերձի ժամանակ։ Այս մասին հայտնում է Meduza-ն։
Պուտինը հայտնել է, որ կախված նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը՝ կապված վիրուսի հետ, ոչ աշխատանքային օրերիը կարող են կրճատվել։
ՌԴ նախագահը նշել է, որ երկրի տարբեր շրջաններում իրավիճակը տարբեր է։ Շրջանների ղեկավարները, Պուտինի խոսքով, կարող են ինքնուրույն ընտրել, թե ինչ սահմանափակող միջոցներ կձեռնարկեն ոչ աշխատանքային օրերի կոնկրետ ժամանակաշրջանի ընթացքում։
ՌԴ նախագահի հրամանագիրն արդեն հրապարակվել է Կրեմլի կայքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը