Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադարձել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այսօրվա հայտարարությանը՝ Վրաստանում վարակվածների անհամեմատ փոքր թվի պատճառների վերաբերյալ:
«Կառավարության շենքում ընթացող ասուլիսի ժամանակ Արսեն Թորոսյանը, փորձելով արդարացնել իր և իր թիմի ապաշնորհ ու ձախողված պայքարը վիրուսի դեմ, հայտարարեց, որ Վրաստանում՝ վարակվածների մեզանից վեց անգամ քիչ լինելը երջանիկ պատահականության արդյունք է։ Պատկերացնո՞ւմ եք։ Երջանիկ պատահականություն է, որ օրինակ Վրաստանում ոչ մի իտալացի վարակը ուսին չեկավ ու չմտավ մի 500 հոգանոց արտադրամաս, որովհետև ժամանակին չվեթները չփակեցին, կամ սահմանի վրա նորմալ չստուգեցին:
Ըստ մեր տաղանդաշատ նախարարի, մեր վարակվածների՝ արդեն իսկ անկառավարելի շատացումը նրանից է, որ մենք անբախտ ենք, իսկ վրացիք ղսմաթով»,-գրել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նա նշել է, որ իշխանությունը պետք է հասկանա ու ընդունի, որ չի կարողանում վերահսկել վարակը, և գործը թողնի պրոֆեսիոնալներին:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի դրությամբ՝ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 663 դեպք, իսկ Վրաստանում՝ 130:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը