02 04 2020

Կգաղտնալսեին, եթե լեգիտիմություն չունենային․ վարչապետը՝ նոր նախագծի մասին

Կգաղտնալսեին, եթե լեգիտիմություն չունենային․ վարչապետը՝ նոր նախագծի մասին

Նոր գործիքի կիրառումն սկսվել է, որը դեռ պետք է ցույց տա իր արդյունավետությունը: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հեռախոսազանգերի միջոցով մարդկանց գտնվելու վայրը և զանգերը ֆիքսելու համադրությամբ կորոնավիրուսի տարածումը կանխելու նախաձեռնությանը:

«Մինչև օրս անհեթեթ մեկնաբանություններ եմ լսում՝ գաղտալսումներ և այլն: ՀՀ օրենսդրությունը տալիս է հնարավորություններ օրենքով սահմանված դեպքերում և կարգով, առանց կորոնավիրուսի, գաղտնալսել, հետևել, այլ օպերատիվ միջոցառումներ անել բոլոր այն դեպքերում, երբ օրենքով սահմանված դրա անհրաժեշտությունը կա: Հետևաբար, պետությունն ու կառավարությունը դա իրականացնելու համար որևէ հավելյալ գործիք ներգրավելու անհրաժեշտություն չունի։  Այսինքն ում օրենքով սահմանված կարգով պետք է գաղտնալսել, հետևել, այդ բոլորը գործիքները կան: Աշխարհի բոլոր երկրների օրենսդրություններում դա կա»։

Փաշինյանն նշեց, որ այդ մեկնաբանություններին այլ անվանում, քան անհեթեթությունն է, չեն կարող որակվել:

«Այն կառավարությունը, որը քաղաքացիների 75-80 տոկոսի անվերապահ աջակցությունն է վայելում, ի՞նչ կարիք ունի վերահսկելու: Քաղաքացիներին վերահսկելու անհրաժեշտություն են ունենում այն կառավարությունները, որոնք չունեն լեգիտիմություն և որոնց իշխանությունը չի բխում ժողովրդից», -  ասաց ՀՀ վարչապետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ