01 04 2020

Ով էլ դառնա Արցախի նախագահ ծանրագույն պատասխանատվության տակ է մտնում. քաղաքագետ

Ով էլ դառնա Արցախի նախագահ ծանրագույն պատասխանատվության տակ է մտնում. քաղաքագետ

Ով էլ դառնա Արցախի նախագահ ծանրագույն պատասխանատվության տակ է մտնում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա նշել է. «Անցել են այն ժամանակները, որ նա կարողանա կոռուպցիոն սխեմաները շարունակել (հատկապես տնտեսական ծանր ճգնաժամի պայմաններում), որովհետև մանրադիտակի տակ է ամեն մի քայլը ուսումնասիրվելու։ Մարդիկ այլևս այն չեն, որ լռեն ու հանդուրժեն։ Նման պայմաններում ընդդիմություն լինելով ու պատասխանատվություն չկրելով քննադատել, նշանակում է իրավիճակի վրա ավելի մեծ ազդեցություն ունենալ, քան դառնալ իշխանություն ու կրել ողջ պատասխանատվությունը։ Հիմա այնտեղ նախագահ դառնալը քաղաքական, իսկ գուցե ոչ միայն քաղաքական, ինքնասպանության նման բան է։ Բայց դա մի կողմ թողնենք։

Արցախի ընտրությունները Հայաստանի իշխանամերձ շրջանակի համար փրկօղակ է մարդկանց զբաղեցնելու և ուշադրություն շեղելու, իսկ մի որոշ հատվածի համար դեմոկրատիա խաղալու համար։ Դա այն ժամանակ, երբ դատարանների շրջափակելու, ինչպես նաև մարդկանց ազատությունները սահմանափակելու մասին ԱԺ նոր օրենքի հանդեպ խիստ լոյալ վերաբերմունք են դիսևորում, հատուկենտ ամաչկոտ քննադատությունները մի կողմ դրած։ Գուցե Արցախում էլ են ցանկանում նման «դեմոկրատիա» տարածել։

Թե ով կլինի Արցախում նախագահ, ոչ մի ազդեցություն չունի համաճարակի վիճակի ու դրա տնտեսական հետևանքների վրա։ Բայց դե կարելի է որոշ ժամանակ մարդկանց զբաղեցնել, իսկ որոշներին էլ ինքնազբաղվելու հնարավորություն տալ»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ