Արցախում մարտի 31-ին, ժամը 20:00-ի դրությամբ Արցախի նախագահիև խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 76 471 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 72,7 տոկոսը: Այս մասին հայտարարեց ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:
ԿԸՀ նախագահը ներկայացրեց ընտություններին ակտիվությունն ըստ շրջանների:
Ըստ այդմ, Ստեփանակերտում քվեարկել է 27 893 ընտրող, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 70,6 տոկոսը:
Ասկերան - 9611 ընտրող կամ 79,4 տոկոսը
Հադրութում – 6707 ընտրող կամ 76,3 տոկոսը
Մարտակերտ - 9942 ընտրող կամ 73,3 տոկոսը
Մարտունի – 12 657 կամ 72,5 տոկոսը
Շահումյան – 1600 ընտրող կամ 74,8 տոկոսը
Շուշի – 2853 ընտրող կամ 71,7 տոկոսը
Քաշաթաղ – 4799 ընտրող կամ 67,5 տոկոսը
Երեւան- 409 ընտրող կամ 52,2տոկոսը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը