31 03 2020

Ինչո՞ւ Արցախում չհետաձգվեցին ընտրությունները․ Բակո Սահակյանի մեկնաբանությունը



Բացառվում է, որ մենք դիմենք այնպիսի որոշումների, գործողությունների, որի հետեւանքով կվտանգվի Արցախի քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունը: Մենք անցկացրել ենք բազմաթիվ քննարկումներ եւ եկել ենք այն տրամաբանական որոշման, որ ունենք բոլոր նախադրյալները Սահմանադրության պահանջների համապատասխան այս ընտրությունները կազմակերպելու: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

«Ինչպես գիտեք, այս պահի դրությամբ չի գրանցվել կորոնավիրուսի դեպք Արցախում: Մեր միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակներում մենք մշտական դիտարկում ենք անցկացնում: Այդ որոշումը եղել է գիտակցված եւ հիմնավորված»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ