31 03 2020

Մեր ժողովուրդը թույլ չի տա ունենալ դրածո իշխանություն․ Վիտալի Բալասանյան



«Մեր ժողովուրդը պատերազմական գործողություններով անցած ժողովուրդ է, նրանց համար կարևորն անվտանգությունն է և թույլ չի տա դրածո իշխանություն։ Ժողովուրդը ձայն կտա իր անվտանգության երաշխավորին»,- ասաց Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը՝ ընտրությունը կատարելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

Արցախի նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրություններում Վիտալի Բալասանյանը քվեարկեց Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում։

Արցախում, հիշեցնենք, բացվել է 280 ընտրական տեղամաս, ևս մեկ տեղամաս՝ ՀՀ-ում, Երևանում: Քվեարկությունը շանրունակվում է։

Դրան մասնակցելու իրավունք ունի 103 663 ընտրող: Հանրապետության Նախագահի ընտրություններին մասնակցում է 14 թեկնածու: Ազգային ժողովի 33 մանդատի համար պայքարում են 10 կուսակցություն և 2 դաշինք, որոնք միասին ունեն պատգամավորի 359 թեկնածու:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ