31 03 2020

Անասելի ցավ ենք ապրում․ Արիանա Կաոիլիի կորուստն անչափելի է. ՀՀ նախագահ

Անասելի ցավ ենք ապրում․ Արիանա Կաոիլիի կորուստն անչափելի է. ՀՀ նախագահ

«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն մարտի 31-ին, ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի անդամ, միջազգային գրոսմայստեր Լեւոն Արոնյանին` կնոջ` Արիանա Կաոիլիի անժամանակ մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։ Հեռագրում մասնավորապես նշված է.

Սիրելի՛ Լևոն։ Անասելի ցավ ենք ապրում․ կնոջդ՝ Արիանա Կաոիլիի կորուստն անչափելի է։  Լավ ճանաչելով թե՛ քեզ, թե՛ Արիանային, գիտեինք, որ երկուսդ էլ հանձնվող տեսակ չեք։ Եւ Արիանան մինչև վերջին պահը պայքարում էր․․․

Ես և Նունեն, վստահաբար, նաև մեր ժողովուրդը, քո կողքին ենք՝ մխիթարանքի ու վշտակցության անկեղծ խոսքերով։ Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի Արիանա։ Ամո՛ւր եղիր, սիրելի Լևոն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ