31 03 2020

Լուսինե Բադալյան․ նախարարը որ ֆեյսբուքյան չարաճճիությունների փոխարեն գործով զբաղված լիներ․․․



«Առողջապահության նախարարը երեկվա իմ հարցազրույցներից մեկի վերնագիրը, որն արդեն մանիպուլացված էր, ծաղրի առարկա է դարձրել ֆեյբուքում։ Ուզում եմ նախարարին եւ ընդհանրապես նոլորին վերահաստատել այն ինչ երեկ ասել եմ ու փոքրիկ «սպրավոչկա» հատուկ նախարարի ու մնացած մարդկանց համար, ովքեր չեն հասկանում։ Կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով եւ հետեևաբար, մահացածին դիահերձման ժամանակ, քանի որ օդակաթիլային ճանապարհով չի կարող անցնել, քանի որ դիակը չի շնչում, չի հազում եւ չի փռշտում, հետեւաբար վարակը փոխանցվում է մակերեսների հետ շփման միջոցով։ Հետեւաբար, դիահերձման կանոնները պետք է համապատասխանեն վարակիչ կամ սուր վարակիչ հիվանդություններից մահացած մարդկանց դիահերձման կանոններին»,– ասաց պատգամավորը։

«Եթե մի օր ես որոշեմ ձեր բոլոր սխալները, պարոն նախարար, մանիպուլացնել կամ դնել ֆեյսբուքյան քվեարկության կամ էլ այստեղից հայտնել՝ հետեւանքները, վստահ եմ, հաստատ ձեզ հաճույք չեն պարգեւի։ Առողջապահության նախարարն էլ, որ մի քիչ ֆեյսբուքյան չարաճճիությունների փոխարեն գործով զբաղված լիներ, շատ հնարավոր է, որ այսօր մենք չունենանյինք այս նախագծերի անհրաժեշտությունը»,- հավելեց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ