31 03 2020

Էդ որ վստահում եք կառավարությանը, ինչո՞ւ եք whatsapp-ով խոսում․ Էդմոն Մարուքյան



Հիմնավորում եք այս խայտառակ օրենսդրական նախաձեռնությունը էն իրավիճակում, որ ձեր ֆրակցիայի առաջարկները քիչ առաջ զեկուցվեց, որ մերժվել են։ Մեկ ամիս տվյալներ պահելու հետ կապված։ Քանի՞ տվյալ է մերժվել,  այսինքն «Իմ քայլի» առաջարկները մերժել է կառավարությունը, ու «Իմ քայլը» եկել է հիմնավորում է,որ սա լավ բան ա, բա որ լավ բան է ինչու էիք մերժում։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Եթե սա զրո ազդեցություն ունի առողջապահական խնդրին, իսկ եթե զրո ազդեցություն ունի, ապա տակը մնում է մարդկանց վերահսկելը: Սա առիթ է՝ մարդկանց տեղորոշելու, լսելու, հսկելու: Դուք էլ եք Signal-ով ու WhatsApp-ով խոսում, եթե վստահում եք ձեր կառավարությանը, ինչու եք «Սիգնալ»-ով խոսում: Վախենում եք՝ ո՞վ լսի, ԱԱ՞Ծ-ն», - իշխանության ներկայացուցիչներին հարց ուղղեց բանախոսը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ