31 03 2020

Արցախում նախագահ և խորհրդարան են ընտրում․ թարմացվում է

Արցախում նախագահ և խորհրդարան են ընտրում․ թարմացվում է

Մարտի 31-ին՝ ժամը 08.00-ին, Արցախում մեկնարկել են երկրի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները:

Ընտրություններն անցկացվելու են Արցախի Հանրապետության ողջ տարածքով՝  Արցախի 8 տարածքային ընտրական հանձնաժողովների միջոցով 7 շրջաններում եւ Ստեփանակերտ քաղաքում: Կազմավորվել է 282 ընտրական տեղամաս, որոնցից մեկը Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում է, եւս մեկը «Շուշի» քրեակատարողական հիմնարկում է

Արցախի ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն Արցախում ընտրողների թիվը 103 հազար 663 է:

Արցախի նախագահի հավակնորդների թիվը 14 է: Նրանք են՝

«Անկախության Սերունդ» կուսակցության կողմից` Իսրայելյան Ռուսլան,

«Արդարություն» կուսակցության կողմից` Բալասանյան Վիտալի,

Արցախի Պահպանողական կուսակցության կողմից` Բաբայան Դավիթ,

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից` Իշխանյան Դավիթ,

Արցախի Ժողովրդավարական կուսակցության կողմից` Ղուլյան Աշոտ,

«Ազգային վերածնունդ» կուսակցության կողմից` Խանումյան Հայկ,

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքից` Հարությունյան Արայիկ,

«Միացյալ Հայաստան» կուսակցության կողմից` Բադասյան Վահան,

Ինքնաառաջադրվել են` Մասիս Մայիլյանը, Սերգեյ Ամիրյանը, Բելլա Լալայանը, Քրիստին Բալայանը, Մելսիկ Պողոսյանը, Աշոտ Դադայանը:

 

Արցախի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 2  կուսակցությունների դաշինքներ և 10  կուսակցություններ: նրանք են՝

Արցախի Պահպանողական կուսակցությունը`16 թեկնածուների,

«Միասնական հայրենիք» կուսակցությունը`62 թեկնածուների,

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 20 թեկնածուների,

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը` 33 թեկնածուների,

Արցախի Ժողովրդավարական Կուսակցությունը` 33 թեկնածուների,

Արցախի «Արդարություն» կուսակցությունը` 35 թեկնածուների ընդգրկմամբ,

Արցախի հեղափոխական կուսակցությունը`17 թեկնածուների ընդգրկմամբ,

Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը`17 թեկնածուների ընդգրկմամբ,

«Անկախության Սերունդ» կուսակցությունը`17 թեկնածուների ընդգրկմամբ,

«Միացյալ Հայաստան» կուսակցությունը` 16 թեկնածուների ընդգրկմամբ:

Ընտրական ցուցակ է առաջադրել 2 կուսակցությունների դաշինք` «Ազատ Հայրենիք-ՔՄԴ » կուսակցությունների դաշինքը` 65 թեկնածուների ընդգրկմամբ եւ «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք` 31 թեկնածուների ընդգրկմամբ:

Yerevan.Today-ի նկարահանող խումբը լուսաբանում է ընտրական գործընթացը, և թարմացվող լրաշարով կներկայացնենք Արցախում ընտրական գործընթացը։

 

Առաջարկում ենք ուղիղ միացմամբ հետևել Արցախի տարբեր տեղամասերում իրավիճակին

17։07

Բոլոր թեկնածուներն էլ ունեն Հայաստանի իշխանությունների աջակցությունը․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը՝ քվեարկությանը մասնակցելուց հետո։

16։10

Ինչո՞ւ Արցախում չհետաձգվեցին ընտրությունները․ Բակո Սահակյանի մեկնաբանությունը

15։47

Մասիս Մայիլյանը՝ ՌԴ մուտքի արգելքի, Սորոսի, Սամվել Բաբայանի և այլնի մասին

15։00

Արցախում ժամը 14-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 48.3 տոկոսը

Արցախում մարտի 31-ին, ժամը 14-ի դրությամբ Արցախում նախագահի և խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 50 534 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 48,3 տոկոսը: Այս մասին հայտարարեց Արցախի ԿԸՀ ներկայացուցիչը:

Նա ներկայացրեց ընտություններին ակտիվությունն ըստ շրջանների:

Ըստ այդմ, Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովի տվյալների քվեարկել է 17349 ընտրող, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 44.5 տոկոսը:

Ասկերան - 6919 ընտրող կամ 57,2 տոկոսը

Հադրութում – 4901 ընտրող կամ 55,7 տոկոսը

Մարտակերտ - 6858 ընտրող կամ 51,3 տոկոսը

Մարտունի – 8285 կամ 47.8 տոկոսը

Շահումյան – 1099 ընտրող կամ 51.4 տոկոսը

Շուշի – 1935 ընտրող կամ 49 տոկոսը

Քաշաթաղ – 2978 ընտրող կամ 41.9 տոկոսը

Երեւան- 210 ընտրող կամ 27.1 տոկոսը:

 

14։25

Մեր ժողովուրդը թույլ չի տա ունենալ դրածո իշխանություն․ Վիտալի Բալասանյան

Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի ճեպազրույցը՝ քվեարկությունից հետո։

 

14։00

Արցախում ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը

Արցախի Հանրապետության խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Արդարություն» կուսակցությունն ահազանգել էր, որ Ստեփանակերտի և Շուշիի ընտրատեղամասերում քաղաքացիները լուսանկարահանում են իրենց քվեաթերթիկը։

Եվ ահա տեսանյութ է տարածվել համացանցում այն մասին, թե ինչպես է ընտրողը լուսանկարել քվեաթերթիկը, որում ինքն ընտրել է «Ազատ Հայրենիք» կուսակցությանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

13։10

Արցախի «Արդարություն» կուսակցությունն ահազանգում է, որ Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան համայնքի թիվ 4/30 տեղամասում ժամը 11։30 դրությամբ կնիքված չեն եղել քվեատուփերը։ Խախտվել է ընտրողի փակ և գաղտնի քվեարկության իրավունքը։

12։00

Տարածքային ընտրական  հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 11.00-ի դրությամբ  ընտրություններին մասնակցել է 26 037 ընտրող (ընտրողների 24,9 տոկոսը):

Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի` այստեղ։

10։17

Հետևյալ հղմամբ կարող եք ուղիղ միացմամբ հետևել Արցախի մինչև 48 ընտրատեղամասերում քվեարկության ընթացքին։

10։15

Արցախի «Արդարություն» կուսակցության կենտրոնական շտաբը հայտնում է, որ ստանում է բազմաթիվ ահազանգեր առ այն, որ ընտրողները լուսանկարում են քվեաթերթիկները: Մասնավորապես՝ ք.Ստեփանակերտում և ք. Շուշիում տեղակայված ընտրատեղամասերում: Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովին կուսակցությունը կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել այս խախտումները վերացնելու նպատակով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ