30 03 2020

Առաջարկել եմ մինչև արտակարգ դրության ավարտը վարձը չվճարելու պատճառով ուսանողներին դուրս չթողնել. Արայիկ Հարությունյան

Առաջարկել եմ մինչև արտակարգ դրության ավարտը վարձը չվճարելու պատճառով ուսանողներին դուրս չթողնել. Արայիկ Հարությունյան

Բուհերի ռեկտորներին առաջարկել եմ մինչև արտակարգ դրության ավարտը՝ ապրիլի 14-ը, վարձը չվճարելու պատճառով ուսանողներին դուրս չթողնել և ապահովել նրանց ընդգրկվածությունը ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով իրականացվող դասընթացներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, թե դիմումներ է ստացել, որոնցով ուսանողները հայտնել են, թե բուհերը պահանջում են վճարել վարձավճարները:

«Ես քիչ առաջ գրություն եմ ուղարկել բուհերի ռեկտորներին, որով առաջարկում եմ հիմք ընդունելով ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությունը՝ այս ժամանակահատվածում զերծ մնալ ուսման վարձավճարները չվճարելու հետ կապված ուսանողներին ուսումնական գործընթացում չընդգրկելուց»,-մանրամասնեց նախարարը:

Նա առաջարկել է նաև արտակարգ դրության ավարտից հետո սահմանել ուսման վարձի վճարման ժամանակացույց: «Միաժամանակ առաջարկել եմ բուհերին, որ այն ուսանողներին, որոնք նշված ժամակահատվածում պատրաստակամություն կհայտնեն առցանց վճարել ուսման վարձը, նրանց տրամադրել վճարման պայմանների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը»,- ասաց Հարությունյանը:

Նախարարը միաժամանակ ուսանողներին կոչ արեց, որ եթե ունեն հնարավորություն, անպայման հիմա վճարեն վարձերը, որովհետև բուհերի եկամուտները, այդ թվում դասախոսների աշխատավարձերը այդտեղից են նաեւ գոյանում:

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ