30 03 2020

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց աղմկահարույց նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց աղմկահարույց նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հեռախոսային խոսակցությունները վերահսկելու Կառավարության առաջարկը: Նախագծերի փաթեթն ընդունվեց 57 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայներով. կողմ քվեարկեց միայն քաղաքական մեծամասնությունը:

Մինչ քվեարկությունը վարման կարգով խոսեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` ասելով, որ այս փոփոխությունը որևէ բովանդակային վերահսկողություն չէ, այլ ընդամենը փաստում է, որ տեղի է ունեցել զանգ կամ հաղորդագրություն այս կամ այն համարին: Այս փոփոխություններով առաջարկվում է կապի օպերատորների հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալները` հաճախորդի տեղորոշումը պարզելը, հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալները, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ