30 03 2020

Համոզված եղեք, որ հաջորդ օրը Փաշինյանն անձամբ է ինձ շնորհավորելու․ Վիտալի Բալասանյան



Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Աշոտ Դադայանը նախագահի թեկնածուների՝ մարտի 29-ի բանավեճի ժամանակ հարց ուղղեց Վիտալի Բալասանյանին, թե ինչպե՞ս է պատկերացնում իր համագործակցությունը ՀՀ իշխանությունների հետ՝ ընտրություններում հաղթելու պարագայում՝ հաշվի առնելով Բալասանյանի կոշտ հայտարարությունները և դիրքորոշումը նրանց հանդեպ։ Աշոտ Դադայանն իր խոսքում նաև նշեց, որ ՀՀ իշխանությունը կառավարման մոտ 2 տարիների ընթացքում ձեռք է բերել աննախադեպ քանակական և որակական զենք-զինամթերք։

Վիտալի Բալասանյանը պատասխանեց հետևյալը․ «Ժամանակ առ ժամանակ այդպիսի տեսակետներ են հնչեցվում տարբեր մարդկանց կողմից՝ իբրև մենք թշնամիներ ենք ՀՀ վարչապետի հետ։ Ի գիտություն ձեզ բոլորիդ՝ մենք 20 և ավելի տարիներին շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք եղել, անձնական որևէ վիրավորանքներ չենք հնչեցրել, չենք հնչեցնի, կառաջնորդվենք օրենքներով և սահմանադրությամբ, համոզված եղեք, որ հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանն անձամբ ինքն է շնորհավորելու: Եվ երկրորդ՝ տարակարծություն ունենալը կամ կարծիք արտահայտելը ինչո՞ւ եք դուք վերագրում ինչ-որ անձնական հարցերի։

Երբ Դուք ասում եք՝ վերջին 2 տարիներին բավականին, անթիվ սպառազինություն է ձեռք բերվել, արդյո՞ք Դուք տեղյակ եք այն զենքի-զինամթերքի, սպառազինության մասին, ե՞րբ են այդ պայմանագրերը կնքվել, և ի՞նչ քանակի զենք-զինամթերք է ներմուծվել ՀՀ։ Համոզված եմ, որ Դուք տեղյակ չեք, որովհետև դա գաղտնիք է։ Լրատվամիջոցներն են խոսում, թե «աննախադեպ զենք-զինամթերք է ներմուծվել ՀՀ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ