Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը ճնշումներ է գործում ընտրողների վրա: Այս մասին իր ֆեսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը:
«Այսօր, նախընտրական քարոզարշավի վերջին օրը, Ստեփանակերտում, քաղաքացիների հետ անհատական հանդիպումների քարոզարշավի շրջանակներում, ես , Ք.Իվանյանի անվան վարժարանի մուտքի մոտ հանդիպեցի երեք զինծառայողի, որոնց հետ զրուցեցի և նախընտրական բուկլետ տվեցի:
Այնուհետև, ինձ հասած տեկեկության համաձայն, իմացա, որ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը հանձնարարել է այդ փաստի վերաբերյալ ծառայողական քննություն անցկացնել, ինչը խախտում է ընտրողի իրավունքները և ըստ այդմ՝ հակաօրինական է: Դա ուղղակի ճնշում է ընտրողի վրա:
Այս դեպքի վերաբերյալ ինձ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Ջալալ Հարությունյանը ասաց, որ ինքը ունի համապատասխան որոշում, որ զինծառայողները ընտրական գործընթացներին չխառնվեն:
Շատ վատ է, որ պաշտպանության նախարարը տեղյակ չէ ընտրողների իրավունքներից, տեղյակ չէ, որ զինծառայողը նաև ընտրող է և որ ընտրությունները ևս ընտրական գործընթաց են:
Խորհուրդ եմ տալիս ընտրական օրենգրքին ծանոթանալ և հորդորում եմ չխոչնդոտել նախընտրական գործընթացներին:
Նաև զգուշացնում եմ՝ օրենքի առջև պատասխան են տալու բոլորը»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը