27 03 2020

Պատերազմի մեջ գտնվող պետության քաղաքացին պետք է ընտրի գեներալին․ Մենուա Հարությունյան



«Օր առաջ պետք է հետաձգել Արցախի նախագահական ընտրությունները»,- լրագողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանը։

Նա նշեց, որ Արցախի դեպքում միայն կորոնավիրուսի վտանգը չէ, փաստացի պատերազմի մեջ  գտնվող պետություն է, հետևաբար՝ Արցախում շատ ավելի լուրջ պետք է վերաբերել նման խնդիրներին։

«Պատերազմական իրավիճակի մեջ գտնվող պետության քաղաքացին պետք է ենթագիտակցորեն գնա ու ընտրի գեներալին։ Նա լավ է հասկանում պատերազմից, զինված ուժերից։ Նույն տրամաբանության մեջ էլ Արայիկ Հարությունյանը հասկանում է տնտեսությունից, տարիներ շարունակ զարգացրել է Արցախի տնտեսությունը։ Վիտալի Բալասանյանին պետք է ընտրել նախագահ, Արայիկ Հարությունյանին նշանակել վարչապետ, մեկը զբաղվի երկրի անվտանգությամբ, մյուսը՝ տնտեսությամբ»,- ասաց Հարությունյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ