Հայաստանի և Չինաստանի միջեւ սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի ժամանակավոր կասեցումը երկարաձգվել է մինչեւ մայիսի 31-ը։ Այս մասին հայտարարություն է տարածել Չինաստանում ՀՀ դեսպանությունը:
Հայտարարությունում ասվում է.
«Հարգելի հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի ժամանակավոր կասեցումը երկարաձգվել է մինչեւ մայիսի 31-ը։
Միեւնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ մարտի 28-ի ժամը 00.00-ից Չինաստանն ժամանակավորապես (ժամկետ նշված չէ) դադարեցնում է օտարերկրյա քաղաքացիների՝ այդ թվում նաեւ գործող վիզա եւ կացության կարգավիճակ ունեցող քաղաքացիների մուտքը երկիր։ Այս մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք անցնել հետեւյալ հղմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը