Ես չեմ հասկանում համառությունը թե ինչու են Արցախյան ընտրութունները ցանկանում անցկացնել հենց հիմա։ Որովհետև, եթե հանրաքվեն հետաձգվեց, որը կենսական նշանակություն ուներ իշխանությունների համար, ապա ինչո՞ւ չի կարելի հետաձգել նաև նախագահական ընտրությունները Արցախում, առավել ևս, որ վտանգը այնտեղ կտարածվի, միանշանակ է։ Այս մասին լրագրղների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» նախագահ՝ Արամ Սարգսյանը։
«Ես հասկանում եմ, որ քաղաքական դրդապատճառներ կան, որ չեն ցանկանում հետաձգել ընտրությունները։ Դա անհրաժեշտություն է։ այսօրվա իշխանությունները վաղը ինչ պատասխան են տալու, երբ իսկապես այդ վարակը տարածվի Արցախում, այն էլ այն պայմաններում, երբ Ադրբեջանն ամեն պահ սպասում է այնտեղ ֆորս մաժոր լինի, որ իր գործողությունները սկսի»,- ասաց Սարգսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը