ՌԴ կառավարությունը կարգադրել է օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը մարտի 27-ից ամբողջությամբ դադարեցնել կանոնավոր և չարթերային ավիահաղորդակցությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Բացառությունների մեջ կլիեն միայն այն չվերթները, որոնցով ռուսները հայրենիք կվերադառնան:
Կառավարությունը տրանսպորտի նախարարությանը եւ «Ռոսավիացիա»-ին հանձնարարել է կազմակերպել մարտի 26-ից օդանավակայաններում Ռուսաստանի Դաշնության բոլոր այն քաղաքացիների ստուգումը, ովքեր ժամանել են կորոնավիրուսի գրանցված դեպքեր ունեցող երկրներից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը