25 03 2020

Կառավարության կողմից բիզնեսին աջակցությունը ևս ուղղված է մարդուն, ով այդպիսով պահպանելու է իր աշխատանքը. Նիկոլ Փաշինյան

Կառավարության կողմից բիզնեսին աջակցությունը ևս ուղղված է մարդուն, ով այդպիսով պահպանելու է իր աշխատանքը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են տնտեսական հակաճգնաժամային միջոցառումների և տնտեսության առողջացմանն ուղղված միջոցառումների և առաջարկությունների շուրջ քննարկումները: Այս մասին տեղեկանում ենք կառավարության լրատվական վարչությունից:

Մասնավորապես անդրադարձ է կատարվել բիզնեսին աշխատատեղերի պահպանման գծով աջակցության գործիքակազմերին, ինչպես նաև ստեղծված իրավիճակով պայմանավորված աշխատանքը կորցրած ծնողների երեխաներին սոցիալական օժանդակություն ցուցաբերելու ծրագրերին:

Վարչապետը կարևորել է ռեսուրսներն արդարացի բաշխելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը և ընդգծել թիրախային հասցեականության ապահովման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության կողմից բիզնեսին աջակցությունը ևս ուղղված է մարդուն, ով այդպիսով պահպանելու է իր աշխատանքը:

Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է վերջնական տեսքի բերել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմանն ուղղված ծրագրային փաթեթները և ներկայացնել կառավարության առաջիկա նիստի հաստատմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ