«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից առաջարկվող օրինագծին հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ԱԺ-ն դեմ քվեարկեց:
Վարման կարգով պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ ստացվում է՝ «Իմ քայլը» խմբակցությունը, համաձայն լինելով օրինագծի չորս կետերին և միայն անհամաձայնություն ունենալով մեկ կետում, ամբողջ նախագծին դեմ քվեարկեց:
Ի պատասխան՝ Բաբկեն Թունյանն ասաց, որ հետադարձ ուժի հետ կապված՝ անհամաձայնության հարցերի քննարկումներից հետո նախագծին դրական քվե կտրվի:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը