19 03 2020

Մասիս Մայիլյանը պայթունավտանգ իրավիճակ է ստեղծում Արցախում. Politik.am

Մասիս Մայիլյանը պայթունավտանգ իրավիճակ է ստեղծում Արցախում. Politik.am

Politik.am-ը գրել է. Արցախում նախընտրական քարոզարշավ է, և քարոզարշավին մասնակցող որոշ ուժեր արդեն իսկ հասցրել են լարել երկրի ներքաղաքական մթնոլորտը։

Արցախում լարվածության հիմնական աղբյուրը Արցախի Հեղափոխական կուսակցությունն է։ Այս կուսակցությունը մասնակցում է Արցախի ԱԺ ընտրություններին։ Սպասելի է, որ կուսակցության համար առաջնային պետք է լինի ԱԺ ընտրությունների քարոզարշավը, բայց զարմանալիորեն կուսակցության ներկայացուցիչների համար առավել կարևոր են նախագահական ընտրությունները։ Կուսակցության ներկայացուցիչները իրենց քարոզարշավի ընթացքում քաղաքացիներին բացատրում են, ոչ թե այն պատճառները հանուն որոնք պետք է քվեարկեն իրենց կուսակցության օգտին, այլ խոսում են, թե ինչու՞ քաղաքացիները չպետք է քվեարկեն նախագահական ընտրություններին մասնակցող այս ակմ այն թեկնածուի օգտին։ Թիրախում են բոլոր հիմնական թեկնածուները, բացի Մասիս Մայիլյանից։

Արցախի մեր աղբյուրները պնդում են, որ Արցախի Հեղափոխական կուսակցությունը իրականում նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի հետ ոչ հրապարակային համագործացկության մեջ են։ Կուսակցությունը անելու է այն սև գործը, որը չի ցանկանում անել Մասիս Մայիլյանը։ Կուսակցությունը իր քարոզարշավի ընթացքում պետք է թիրախավորի հիմնական թեկնածուներին և առաջին հերթին հաղթելու ամենամեծ շանսը ունեցող Արայիկ Հարությունյանին։

Ըստ էության նրանց հիմնական առաքելությունը ոչ թե ԱԺ անցնելն է, այլ Մասիս Մայիլյանի մրցակիցների դեմ սև քարոզչություն իրականցնելը։ Եվ եթե նախագահական ընտրությունների երկրորդ փուլ լինի ու երկու թեկնածուներից մեկը լինի Մայիլյանը, ապա նշված կուսակցությունը անցնելու է առավել ծայրահեղ գործողություններին։ Մասիս Մայիլյանի պատվերով հնարավորինս կթեժացվի ներքաղաքակն մթնոլորտը Արցախում։

Այս քայլով Մասիս Մայիլյանը ապացուցում է, որ իր համար գերխնդիրը նախագահ դառնալն է և հանուն դրա պատրաստ է գնալ ցանակցած գործողության։ Անգամ արյուն թափելն է ընդունելի, եթե վերջնանպատակը իր նախագահ դառնալը կլինի։ Սրանով միայն կարելի է բացատրել կուսակցություն ներկայցող երիտասարդների անբարտավան պահվածքը և Արցախում մեծ վաստակ ունեցող գործիչներին անձնական վիրավորանքներ հասցնելը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ