18 03 2020

Սահմանափակումները լուծելու փոխարեն ավելի շատ խնդիր են ստեղծելու․ փորձագետ

Սահմանափակումները լուծելու փոխարեն ավելի շատ խնդիր են ստեղծելու․ փորձագետ

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց, որ ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում տեղեկատվության տարածման սահմանափակումնեը եղած խնդիրները լուծելու փոխարեն ավելի շատ խնդիրներ են ստեղծելու:

«Եթե ես, կամ ինչ-որ մեկը ցանկանում է խոսել այն մասին, թե ինչ է կատարվում ՀՀ-ում կամ դրանից դուրս վարակի հետ կապված, այդ ամենը, փաստորեն, արգելվում է և դառնում անօրինական: Խնդրահարույց է այն, որ չես կարող խոսել ոչ մի այլ երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ վարակի հետ կապված, քանի որ ստացվում է, որ խուճապ ես տարածում:

Չի թույլատրվում հղում անել նաև լրջագույն աղբյուրներին: Տեղեկատվության սահմանափակումն իշխանության ձեռքում մի գործիք է՝ ցանկացած քննադատություն լռեցնելու համար: Սթափ մարդը երեկվա կառավարության նիստը նայելուց հետո խուճապի զգացողություն կունենար, և այդ ամենը տեղի էր ունենում ուղիղ եթերում։ Նորմալ, ազնիվ աշխատող լրատվամիջոցները, տեղեկատվության սահմանափակման կանոններին հետևելու դեպքում կորցնում են օպերատիվությունը, չեն կարող տալ բացառիկ նյութ՝ սպասելով իշխանության ինֆորմացիոն կետերի տված ինֆորմացիային: Բաց խաղացողները մնում են խաղից դուրս, շահում են ֆեյք-լրատվամիջոցները»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ