Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետի՝ երեկ ուղիղ եթերում հնչեցրած մտքին, թե պետությունը չունի օրենքով սահմանված ազդեցության լծակ` վարակված բնակչին պարտադրել անցնել հետազոտություն կամ մեկուսացնել:
«Երեկ դիտեցի Սևանում «ինքնամեկուսացված» ՀՀ վարչապետի ուղիղ եթերը, որտեղ նա ասում է, որ «պետությունը չունի օրենքով սահմանված ազդեցության լծակ` վարակված (վարակի կասկածով) բնակչին պարտադրել անցնել հետազոտություն եւ/կամ մեկուսացնել» եւ հասկացա, որ մեզ իրականում անհրաժեշտ է ճգնաժամային կառավարություն, որովհետեւ վարչապետը ոչ միայն չի վերահսկում իրավիճակը, այլ նաեւ չգիտի օրենքները, մասնավորապես`
1. չգիտի «ՀՀ Սահմանադրությունը» (որը ուզում է փոխել), որի 27-րդ հոդվածի (Անձնական ազատություն) 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` անձին կարելի է զրկել ազատությունից, եթե նա ունի շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն,
2. Չգիտի «Բնակչության սանիհամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքը», որի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` պետությունը իրավունք ունի կիրառել օպերատիվ միջոցառումներ զանգվածային հիվանդությունների եւ վարակիչ հիվանդությունների համաճարակների վերացման համար: Եզրակացությունները արեք ինքներդ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը