14 03 2020

Երկրի առաջին դեմքը ժողովրդի լեզվով ասած «ցվրվեց»․ Վահան Բաբայան

Երկրի առաջին դեմքը ժողովրդի լեզվով ասած «ցվրվեց»․ Վահան Բաբայան

«Ռեֆորմիստների» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մեկ օր առաջ Փաշինյանը էլ գյուղ չմնաց՝ չմտնի, մարդ չմնաց, որ չբարևի, իսկ հիմա մեկուսացել է Սևանում: Չգիտեմ էլ՝ որ երկրի ղեկավարն է նման ինքնամեկուսացում արել, բայց սա արդեն լավ չի:

Ասում էր՝ «կորոնավիրուսը ում շուննա, պինցետով կհանեմ», Ավինյանը էսօր ասում էր՝ նույնիսկ դասերը չեղարկելու կարիք չկա, իսկ հիմա ինքնամեկուսացում են սկսել:
Բա էն հազարավոր գյուղացիները ու քարոզարշավին մասնակցած ձեր աջակիցները ո՞ւր ինքնամեկուսանան, ո՞ր ամառանոցում:

Բա էս երկրի համար պատասխանատու մարդ չկա՞:
Բա էս անկազմակերպ վիճակի համար ո՞վ է պատասխանատուն, ժողովո՞ւրդը:

Էս անլուրջ վերաբերմունքի մասին բազմիցս բարձրաձայնել ենք, զգուշացրել:
Շուտ էր պետք մտածել և չկազմակերպել զանգվածային միջոցառումներ, շուտ էր պետք սահմանը փակել, շուտ էր պետք լուրջ վերաբերվել էս վիրուսին»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ