10 03 2020

Արտակ Դավթյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի

Արտակ Դավթյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 9-ին այցելել է հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասեր: Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

Զորավարժարաններից մեկում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հետևել է կրակային պատրաստության հրաձգային համալիր նոր վարժության կատարման ընթացքին, տվել համապատասխան հանձնարարականներ:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է նաև մարտական հենակետեր, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ