09 03 2020

Ավելի շատ հեղափոխության քարոզարշավ է ընթանում․ Իվետա Տոնոյան



Բնականաբար, հետևում ենք սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքին: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Կարծում եմ՝ մինչ հանրաքվեի օրն իշխանությունները հնարավորություն կունենան ներկայացնելու բուն հանրաքվեի նպատակը և նպատակահարմարությունը՝ կենտրոնանալով հենց բովանդակային մասի վրա։ Այլապես առանձին դեպքերում տեսնում ենք, որ ավելի շատ հեղափոխության քարոզարշավ է ընթանում, և բովանդակային առումով շեշտադրումներ արված չեն», - ասաց Տոնոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ