Արթուր Դանիելյանը գրում է․
«Կհիշե՞ք, մի քանի ամիս առաջ մի տխրահռչակ քարոզիչ հայտարարեց, որ Հայաստանում օրենքի ուժով պիտի 18 տարեկանը լրանալուն պես բոլոր աղջիկներին զրկեն կուսությունից: Սույն անձն իր հրապարակային տխրահռչակությունը ձեռք էր բերել, երբ Ստամբուլյան կոնվենցիայի գովազդման նախնական փուլում հորինում էր կանանց հանդեպ բռնության մասին հեքիաթներ և դրանք հանրությանն էր հրամցնում որպես իրական դեպքեր: Դե Կոնվենցիան էլ կոչված է, իբր թե, պայքարել այդ բռնության դեպքերի դեմ, այն փաստը, որ բուն բռնությունը հորինված է և, որ ուրիշ ոչ մի երկրում կոնվենցիայի ընդունումը չի հանգեցրել բռնության դեպքերի նվազեցմանը, այլ հակառակ էֆեկտ է ունեցել, այս քարոզչության հովանավորները հաշվի չեն առել:
Հաշվի չառնելն էլ շատ բնական է, քանի որ բուն բռնությունը կամ դրա քանակի նվազեցումը երբեք օրակարգում չի էլ եղել: Օրակարգում ավանդական սոցիալական օղակների քայքայումն է, տվյալ դեպքում ընտանիքի ինստիտուտի: Ըստ այդմ, ընտրվել է շատ հարմար մի քարոզիչ, ով իր կենսագրությամբ առավել հարմար է ընտանիքի գաղափարը «գարլախելու» համար: Կեղծիք տարածելու վրա բռնվելը հովանավորներին հազվադեպ է հետաքրքրում: Կա նպատակ, կա բյուջե, ուրեմն պետք է անշեղորեն հետևել «մեթոդիչկային»: Ինչ էական է, որ ՀՀ Ոստիկանությունը հաստատել է այդ ամենի կեղծ լինելու փաստը:
Հիշյալ «մեթոդիչկայի» քայլերից մեկը «բռնության» քարոզիչներին հերոսացնելն է, ըստ այդմ, ԱՄՆ պետդեպը հիշյալ տխրահռչակին անվանել է տարվա 12 ամենախիզախ կանանցից մեկը: Որտև պետդեպի համար ոչ թե արկերի տակ Արցախյան շարժումը ղեկավարած Ժաննա Գալստյան է խիզախ, այլ բռնության մասին կեղծ նամակներ հրապարակող ու շատ կասկածելի կենսագրություն ունեցող մեկը:
Ըստ նույն «մեթոդիչկայի» սույն քարոզիչը շուտով կհանդիպի իր ադրբեջանցի «կոլեգայի», այդ 12-ից ևս մեկի` Շահլա Հումբատովայի հետ ու կքննարկի երկու երկրների կանանց հանդեպ բռնության դեմ պայքարի շրջանակներում ադրբեջանցի «փախստականների» Արցախ «վերադարձնելու» անհրաժեշտությունը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը թող պատրաստվի նրան, որ իրենց այդ «հերոսուհին» է դառնալու իրենց դեմքը ՀՀ-ում` դրանից բխող բոլոր «հուզիչ» հետևանքներով հանդերձ:
Հ.Գ. այս ամենում ցինիզմի գագաթնակետը կայանում է նրանում, որ ԱՄՆ պետդեպն իր կայքում պնդում է, որ սույն անձը հանդիսանում է «մտավոր զարգացման հետ խնդիր ունեցող երեխաների սատարող»: Էս վերջի մեջբերումը լավ հիշեք ու տեսեք` ինչ ա շուտով լինելու»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը