ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը թվայնացնում է ինչպես առկա նյութերը, այնպես էլ արխիվը: Այժմ Մարտի 1-ին առնչվող փաստաթղթերի վերականգնման խնդիր չկա: Այս մասին ԱԺ ամբիոնից վստահեցրեց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:
Արման Բաբաջանյանը Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանից հետաքրքրվեց Մարտի 1-ի վերաբերող կորած և վերականգնված նյութերից: «Արդյո՞ք ԱԱԾ-ի ձեռքի տակ նյութերը թվայնացվում են, որպեսզի այդպիսի կորուստներ չլինեն»,- հարցրեց նա:
ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը պատասխանեց, որ թվայնացման գործընթացը բավականին տևական ժամանակ, ինչ իրականացվում է: «Մենք թվայնացնում ենք նաև մեր արխիվները: Թվայնացման գործընթացը շարունակվում է: Իսկ Մարտի 1-ին վերաբերող գործերի հետ կապված, փաստթղթերի վերականգման խնդիր մենք այս պահի դրությամբ այդտեղ չենք տեսնում»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը