29 02 2020

Կորոնավիրուսի դեմ պայքարի լավ միջոցներից են քայլերթները և դմփ-դմփ-հուն․ կարծիք

Կորոնավիրուսի դեմ պայքարի լավ միջոցներից են քայլերթները և դմփ-դմփ-հուն․ կարծիք

Կարեն Վրթանեսյանը գրում է․

«Շվեյցարիայում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի բացահայտումից հետո արգելվել են զանգվածային միջոցառումները՝ կարնավալները, համերգները և այլն։

Իրանում իշխանությունները (վերջապես!) կոչ են արել մզկիթներում ուրբաթօրյա աղոթքները չանցկացնել։

Առողջության համաշխարհային կազմակերպությունը (WHO) հայտարարել է, որ նոր կորոնավիրուսի «տարածման և ազդեցության ռիսկայնությունը» այժմ գնահատում է որպես շատ բարձր («We are on the highest level of alert or highest level of risk assessment in terms of spread and in terms of impact»)։

ԱՀԿ-ի դիմումից. «Սա մոլորակի յուրաքանչյուր կառավարության համար իրականությունից չկտրվելու կոչ է. զարթնե՛ք, պատրաստվե՛ք։ Այս վիրուսը գուցե արդեն «ճանապարհ է ընկել» և դուք պետք է պատրաստ լինեք։ Դուք պատրաստ լինելու պարտավորություն ունեք ձեր քաղաքացիների առջև, պարտավորություն ունեք աշխարհի առջև»։

Անգլերեն. «This is a reality check for every government on the planet: Wake up. Get ready. This virus may be on its way and you need to be ready. You have a duty to your citizens, you have a duty to the world to be ready»։

Հ.Գ. Բարեբախտաբար մենք այս մոլորակի հետ որևէ կապ չունենք, մեր համար հով լռված ենք Լուսնի վրա...

#թութութու

Հ․Գ․ Ասում են՝ կորոնավիրուսի դեմ պայքարի լավ միջոցներից են բազմամարդ քայլերթները, հազար հոգով իրար գլխին հավաքվելը և դմփ-դմփ-հու գոռալը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ