29 02 2020

Դադարեք մարդկանց դիտարկել որպես ձեր ակցիաների թնդանոթային միս. Աշոտյան

Դադարեք մարդկանց դիտարկել որպես ձեր ակցիաների թնդանոթային միս. Աշոտյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի վտանգ կա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա նշել է. «Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը կորոնավիրուսի գլոբալ տարածման վտանգին տվել է «մաքսիմալ» գնահատականը:

Միայն Հայասատնում է, որ բժշկությունը մատաղ է արվում քաղաքականությանը:

Դադարեք մարդկանց դիտարկել որպես ձեր քաղաքական ակցիաների թնդանոթային միս:

Մարտի 1-ի հանրահանաքին «մասսա լցնելու» մոլուցքը չի արդարացնելու առողջապահական եւ անվտանգային ռիսկերը՝ կապված նման իրավիճակներում ցանկացած զանգվածային միջոցառման հետ:

Հանրաքվեին ձեր կամայականությունները կյանքի կոչելու գինը կարող էլ լինել մեր տասնյակ հայրենակիցների կյանքի իրավունքը:

Չէ, խուճապ չեմ տարածում: Քաղաքական դիվինդենտներ չեմ հավաքում: Անհամեստորեն, բայց տեղին հիշեցնեմ նաեւ, որ բժշկական համալսարանի լավագույն շրջանավարտներից մեկն եմ եղել:

Աշխարհում մեր լոկալ քաղաքական օրակարգից շատ ավելի լուրջ ու նշանակալից իրադարձություններ են սահմանափակվում, չեղարկվում կամ հետաձգվում, քան մեր հայրենակիցների առողջության եւ կյանքի հաշվին ձեր հանրաքվեներն ու «ուժի» ցուցադրություններ են:

Կայուն ու հիմնավորված տպավորություն ունեմ, որ այսօրվա իշխանություններն իրենց պահում են 1985 թվականին Չերնոբիլի ատոմակայանի վթարից հետո Գորբաչյովյան Սովետի նման՝ ներքին նպատակներով ջայլամակերպ գլուխն ավազում թաքցնելով, բայց գլխից ավելի խոցելի մասերը դրսում թողնելով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ