29 02 2020

Պետք է միահամուռ ուժերով հաղթահարենք Մարտի 1-ի կեղծիքների այս խայտառակ կծիկը. Վիկտոր Սողոմոնյան



Շուրջ երկու տարի է ինչ մենք ջանում ենք հանրությանը ներկայացնել այն  իրողությունները, որոնք գոյություն ունեն Մարտի 1-ի գործի  վերաբերյալ։ Այս մասին «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Դրանքի խիստ կարևոր են մի քանի պատճառներով․ հարցն այն չէ, որ այսօր Ռոբերտ Քոչարյանն ապօրինի կալանավորված է և, ըստ էության, քաղբանտարկյալ է հանդիսանում։ Դա, իհարկե, ողբերգական դեպք է մեր պատմության մեջ՝ հաշվի առնելով  նախագահի կենսագրությունը, նրա ով լինելը հայոց պատմության մեջ։ Խնդիրը միայն իր ապօրինի կալանքը վերացնելու մեջ չէ, խնդիրն այն է, որ մենք պետք է միահամուռ ուժերով հաղթահարենք կեղծիքների այս  խայտառակ կծիկը, որն առկա է Մարտի 1-ի գործի վերաբերյալ։ Առանց այս կեղծիքների հաղթահարման ոչ միայն չենք կարողանալու շարժվել առաջ, մենք  ոչ միայն չենք կարողանալու ասել, որ ՀՀ-ում իրավակարգ կա  և որ ՀՀ-ում հարգվում են փաստերը, այլ ոչ թե բամբասանքները, մենք չենք կարողանա նաև հաջող պետություն կառուցել»,- ասաց Սողոմոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ