«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Իշխանություններն իրենց արշինով էին չափել ՍԴ դատավորներին և «օրինական» կաշառք, ավելի ճիշտ՝ անպարկեշտ առաջարկ էին արել նրանց։Իշխանության գալուն պես պետական բյուջեն մսխողներին թվում էր, թե բոլորն իրենց պես են ու փող տեսնելիս վազելու են, բայց սխալվեցին։
Հանրային մթնոլորտը փոխված է և այդ մթնոլորտը թույլ չտվեց հեղափոխական նիհիլիզմի մեջ խորտակել պետական ինստիտուտը ներկայացնող մարդու արժանապատվությունն ու պատիվը։ՍԴ դատավորները հրաժարվեցին ձրիակերության նպաստից՝ ցույց տալով, որ փողից բարձր այլ բաներ էլ կան այս աշխարհում։
Նրանք գերադասեցին մարդ մնալ անմարդկային միջավայրում։Իշխանական ռեկետով զբաղվող այս շվոնդերաշարիկովյան զանգվածի համար սա իսկական շոկ է։ Ինչպե՞ս կարելի է հրաժարվել բյուջեի հաշվին ապրելու հնարավորությունից։Ի դեպ, ՍԴ–ում կա միայն մեկ ձրիակեր։ Դա Փաշինյանի նշանակած դատավորն է։ Նա փաստացի օգտվում է վաղաժամկետ թոշակի գնալու ֆինանսական հատվածից՝ առանց թոշակի գնալու։Փաշինյանի սրտի դատավորն ապրում է հանրության հաշվին։ Նա ձրիակերության նպաստ է ստանում՝ զրոյական օգուտ տալով պետությանը և հանրությանը։ Այդ առումով նա շատ նման է իր գործատուներին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը