25 02 2020

«Այո»-ի լոգոյի մրցույթի հաղթողը 3 մլն դրամ ստացավ

«Այո»-ի լոգոյի մրցույթի հաղթողը 3 մլն դրամ ստացավ

Դվին հյուրանոցային համալիրում սահմանադրական հանրաքվեի «Այո»–ի շտաբի կազմակերպած դրամահավաքի ընթացքում մրցույթի հաղթողին հայտարարեց քարոզչական կողմի շտաբի պետ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ  «Այո»-ի տարբերանշանի մրցույթի հաղթողը ստանում է 3 մլն դրամ մրցանակ:

«Ընտրությունը բավական բարդ էր: Երկար քննարկելուց հետո որոշեցինք, որ առաջին հորիզոնականը զբաղեցնում է «Garun Agency» կազմակերպությունը»,- նշեց Սուրեն Պապիկյանը:

Մասնակցության հայտ էին ներկայացրել 200-ից ավելի քաղաքացիներ: 3-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը ստացավ 1 մլն դրամ, իսկ 2-րդ հորիզոնականինը՝ 2 մլն դրամ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ